ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ՄԻՊ-ում դասընթաց է կայացել ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպման թեմայով

ՄԻՊ-ում դասընթաց է կայացել ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպման թեմայով

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար։

ՄԻՊ-ից հայտնում են, որ դասընթացն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր ՄԻՊ աշխատակիցների՝ ընտանեկան բռնության դեպքերի վարման կարողությունների զարգացմանը, մասնավորապես` ՄԻՊ Թեժ գծով խորհրդատվության իրականացման գործընթացում։

«Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթացը նպատակաուղղված էր ընտանեկան բռնության հիմնախնդիրը հասկանալու ուժի և իշխանության (գենդերային անհավասարության) դիտանկյունից՝  դեպքերին պատշաճ արձագանքման ու անձանց տրամադրվող ճգնաժամային աջակցության արդյունավետ կազմակերպման նպատակով:

Միջոցառման նպատակներից էր քննարկել նաև գենդերազգայուն մոտեցմամբ աջակցության կազմակերպման սկզբունքները: Դասընթացը վարել է ընտանեկան բռնության հարցերով մասնագիտացված հոգեբանության դոկտոր Սիրանուշ Դավթյանը։

Դասընթացն ամփոփվեց հարցուպատասխանով և կոնկրետ դեպքերի վերլուծությամբ։

  • Կիսվել: