հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին ներկայացրել է զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը

ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին ներկայացրել է զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ:

Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին:

Ներկայացրել զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ:

  • Կիսվել: