շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
ՄԻՊ Լոռու ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին

ՄԻՊ Լոռու ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

 

  • Կիսվել: