երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալ

ՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալ

Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակենք՝ կապված լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանության  կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։

Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ համակարծիք են․

«Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց։ 

«Շատերը չեն կարողացել տարբերակել եւ գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երեւան, որովհետեւ անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել էր Ալեքսանյանը։

  • Կիսվել: