շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության բաժին՝ տեսակցելու ԿԲ-ի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիներին

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության բաժին՝ տեսակցելու ԿԲ-ի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության բաժնում է տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ այսօր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոն բաժին։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան տվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։ Այս պահին ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ են նաեւ ակցիայի մյուս մասնակիցները։

Ավելի ուշ պարզվեց, որ բերման է ենթարկվել Մանուել Մանուկյանն ու իր եղբայրը:

 

  • Կիսվել: