երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

Այսօր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոն բաժին։ Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց բողոն էին արտահայտում վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան տվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։ Այս պահին ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ են նաեւ ակցիայի մյուս մասնակիցները։

 

  • Կիսվել: