շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ

ՄԻՊ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ

Այսօր ավելի վաղ Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկման կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժանմունքներ։

ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնում է, որ արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։

Նշենք, որ ըստ լուրերի՝ բերման ենթարկվելու ընթացքում կոտրվել է Մանուել Մանուկյանի ձեռքը:

  • Կիսվել: