շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադրաձվել է բժշկական կենտրոնում անհարկի վճարած գումարը

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադրաձվել է բժշկական կենտրոնում անհարկի վճարած գումարը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ կատարվել է կորոնարոգրաֆիա, որից հետո՝ սրտի կորոնար անոթների ստենտավորում, ինչի համար վճարել են 460.000 ՀՀ դրամ:

Սակայն, հետագայում տեղեկացել է, որ տրամադրված բուժօգնությունը պետք է իրականացվեր պետական պատվերի շրջանակներում, որից հետո դիմել է բժշկական հաստատության ղեկավարին վճարած գումարը հետ ստանալու համար, սակայն արդյունքի չի հասել:

Պաշտպանի աջակցությամբ խնդիրը շտկվել է, և գանձված գումարը հետ է վերադարձվել:

  • Կիսվել: