Մինչև հիմա չեն պարզել Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգման ենթարկած ոստիկանների ինքնությունը. փաստաբան
Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։
Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»։
Հիշեցնենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով: