ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստին զուգահեռ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների լուսանկարները։ Մասնավորապես՝ դրանք Գերասիմ Վարդանյանի, Արսեն Մարտոյանի, Ավետիք Չալաբյանի, Նարեկ Մանթաշյանի լուսանկարներն են:

Փակցված են նաև Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի, Մամիկոն Ասլանյանի լուսանկարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բադալյանը բերման է ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել է, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։

Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։

  • Կիսվել: