շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Միջազգային կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի հնագույն մայրաքաղաքներին

Միջազգային կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի հնագույն մայրաքաղաքներին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:

Մասնագետները կանդրադառնան նաև Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս տեղակայված մայրաքաղաքներին։ Միջագետքի ավանդույթների արտացոլումը Հայաստանի քաղաքաշինության համատեքստում կգնահատվի՝ ուսումնասիրելով Միջագետքի մայրաքաղաքները, ինչպես նաև Աքեմենյան և հետաքեմենյան Կովկասի զարգացումները՝ հատկապես Վրաստանում:

  • Կիսվել: