կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։

«Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության  կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:

  • Կիսվել: