երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի լիազորությունների շրջանակն ընդլայնվել է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի լիազորությունների շրջանակն ընդլայնվել է

2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից:

՛՛Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,

 Արդարադատության միջազգային դատարանում,

 միջազգային արբիտրաժներում,

 օտարերկրյա դատարաններում,

 հաշտարարության գործընթացներում՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: