ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջադեպ Քոչարյանի գործով դատական նիստում. դատախազը սկսեց բղավել Շուշին հանձնելու մասին հայտարարությունից հետո

Միջադեպ Քոչարյանի գործով դատական նիստում. դատախազը սկսեց բղավել Շուշին հանձնելու մասին հայտարարությունից հետո

Միջադեպ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ:

Ավե;ի վաղ, աստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատախազների բացարկի մասին: Որպես հիմնավորում դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի համար՝ նշվել է անցած տարի մայիսի 8-ին նրա հայտարարությունը: Պարզաբանելով իր դիրքորոշումը՝ Բաղդասարյանն ասաց, որ մեծ հարգանքով է վերաբերվում Շուշին ազատագրողների հանդեպ, սակայն դա գործընթացի հետ կապ չունի:

«Շուշիի վիճակը կապ չունի գործընթացի հետ: Դա պարզ կլինի, երբ մենք հրապարակենք մեղադրական եզրակացությունը: Այնտեղ չկա հիշատակում Շուշիի մասին: Ես երբեք չեմ պաշտպանել հանձնողներին»,-ասաց Բաղդասարյանը:

Այդ ժամանակ արձագանք հնչեց, ակնհայտորեն, նախկին նախագահ Քոչարյանի կողմից: «Ե՞ս եմ հանձնել: Հարգելի դատավոր, ես պարզաբանում եմ պահանջում: Ո՞վ ասաց, որ ես եմ հանձնել: Խնդրում եմ պարզաբանել եւ փաստեր ներկայացնել»,-հայտարարեց դատախազը:

Առանց բարձրախոսի եւ քիչ լսելի արձագանքը կրկնվեց: «Պարո՛ն Քոչարյան»,-փորձեց սկանդալին վերջ դնել դատավորը:

«Դու հանձնողներից մեկն ես»,-արդեն բարձրաձայն կրկնեց նախկին նախագահը:

«Ի՞նչ է նշանակում հանձնողներից մեկն ես»,-ձայնը բարձրացրեց Բաղդասարյանը:

Դատավորը, ով եւս ձայնը բարձրացրեց, պահանջեց դադարեցնել լեզվակռիվը:

«Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնողներից մեկն եմ»,-բղավեց դատախազը:

Դատավորը լեզվակռիվը դադարեցնելու համար ընդմիջում հայտարարեց:

Աղբյուր՝ News.am

  • Կիսվել: