երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ-ի դիմումը՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով

ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ-ի դիմումը՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի կողմից ուղարկված դիմումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Այս մասին հաղորդում է Forrights-ը` հղում անելով ՄԻԵԴ մամուլի ծառայությանը։

«Այո՛, մենք ստացել ենք Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին Հայաստանի դիմումը։ Դիմումի բովանդակությունը, ըստ գործող կանոնների, իրավունք չունեմ ներկայացնել ձեզ»,- ասել է ՄԻԵԴ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նա չի հստակեցրել նաև, թե երբ է քննարկվելու դիմումը։ Դատարանի պրակտիկայի համաձայն՝ դրա համար սովորաբար մի քանի օր է պահանջվում։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ։

  • Կիսվել: