շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միայն «Նոր զովքը» չէ, որ սև հաշվապահության հետ խնդիր կարող է ունենալ․ ՊԵԿ նախգահ

Միայն «Նոր զովքը» չէ, որ սև հաշվապահության հետ խնդիր կարող է ունենալ․ ՊԵԿ նախգահ

«Միայն «Նոր զովքը» չէ, որ սև հաշվապահության հետ խնդիր կարող է ունենալ»,- այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախգահ Ռուստամ Բադասյանը:

«Ամեն անգամ առաջարկում եմ հիշենք, որ դեռ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն, որպես եղելություն չներկայացնենք: Երկրորդը, սեւ հաշվապահություն ունեցող այլ ընկերություններ կան եւ կարծում եմ՝ առաջիկայում կտեսնեք, որ  որտեղ ծրագրային միջամտության կասկած կլինի, որտեղ հիմքեր ու փաստեր կլինեն դրա վերաբերյալ, անպայման կլինեն համարժեք գործողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հրապարակում է իր բոլոր հսկողության արդյունքները անվանական, թե ինչ խախտման համար որքան են տուգանվել:

Նա անդրադարձավ նաև հանրապետությունում արձանագրվող կոռուպցիոն երևույթներին՝ նշելով.

«Կոռուպցիոն դրսևորումներ, այո, եղել են, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել և մենք կարող ենք ենթադրել որեւէ կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստով հայտնաբերվում է, այդ թվում ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ընթացք է ստանում: Կոռուպցիայի դեմ պայքարը հենց դրանով է որակյալ կամ անորակ, որ գործող իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ այդ դեպքերը պետք է հայտնաբերվեն: Իսկ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»:

  • Կիսվել: