հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան

Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին բաժին է ներկայացել 42-ամյա Արկադի Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 118-րդ (Ծեծը), 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է դատարան:

  • Կիսվել: