երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Մի խումբ հոգևորականների բերման ենթարկվելու կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե

Մի խումբ հոգևորականների բերման ենթարկվելու կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:

Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։

  • Կիսվել: