ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին բաժին է ներկայացել 67-ամյա Անուշավան Ա.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 6-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին Էջմիածին քաղաքի Թորոմոնյան փողոցից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Մասիս Բ.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 23-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 18-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Գուլմուռոտ Յ.-ն, որը 2021 թ. հունվարի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 18-ին, ժամը 23.50-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Արտաշ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և ԱՎՎ Դավիթաշենի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին անձնագրային բաժանմունքից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ժիրայր Խ.-ն, որը մարտի 18-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն

  • Կիսվել: