երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մի հատ «Սու35» սամալյոտ են գտել, մի հատ «Տ90 տանկ»․ Ռուբեն Հայրապետյանը՝ իր առանձնատան խուզարկության մասին

Մի հատ «Սու35» սամալյոտ են գտել, մի հատ «Տ90 տանկ»․ Ռուբեն Հայրապետյանը՝ իր առանձնատան խուզարկության մասին

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում: 

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել։ Այս մասին իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանեց. «Հա, մի հատ «Սու35» սամալյոտ են գտել... ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «ԲՏՌ» ու «ԲՄՊ»։ Համբերեք, էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։

Հիշեցնենք, որ  ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

  • Կիսվել: