ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ

Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ՝ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով:

Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը:

«Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց»,-ասաց Վարդապետյանը:

  • Կիսվել: