շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել

Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել

Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենում անհնազանդության ակցիա իրականացրած երկու երեխաներին մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից 2 անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Դեպքով քրգործ է հարուցվել»,–գրել է Շխիմյանը։

Քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ։

  • Կիսվել: