չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Մետրոյի վագոնները վնասած՝ ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիները երեք ամսով կազատազրկվեն

Մետրոյի վագոնները վնասած՝ ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիները երեք ամսով կազատազրկվեն

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց մետրոյի վագոնները վնասած Ռուսաստանի և Լիտվայի քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ 2025թ․ փետրվարի 1-ին՝ ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:

 

  • Կիսվել: