չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը

Դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը

2020 թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը դիմել էր  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։

Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ: Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

  • Կիսվել: