երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՔԿ-ից, չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը:

Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ:

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց. մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
 
Դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ:
 
 

  • Կիսվել: