չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել. Գալեյան

Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել. Գալեյան

Ոչ մի բան չկա, ոչ մի միջադեպ չենք ունեցել Աշոտիկի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրկպատրեազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող Գարիկ Գալեյանը, որն Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել և այնուհետև բերման էր ենթարկվել քննչական բաժին։

՛՛Սա այս իշխանության հերթակա շոուն է։ Երևի ուժ են տեսնում մեր մեջ, կամ վախենում են, փորձում են ինչ-որ բան կարելլ ծնողներիս վրա՛՛,- բաժնից դուրս գալուց հետո ասաց նա։

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի այն պնդմանը, թե իրեն փորձել են վրաերթի ենթարկել՝ Գալեյանն ասաց․ ՛՛Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել...՛՛:

Գարիկ Գալեյանի տիկինն էլ՝ Աստղիկ Գալեյանը, հավելեց. ՛՛Եթե չարգելակեր, Աշոտիկը հայտնվելու էր մեքենայի տակ՛՛:

 

  • Կիսվել: