չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեքենայի բեռնախցիկում ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

Մեքենայի բեռնախցիկում ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 9-ին Նոր Արեշի 14-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու, որը ՍՊԸ տնօրեն է: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հայտնել է, որ տան մոտ կայանված իր «Ռենոյի» բեռնախցիկում ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտներով լիցքավորված երկու պահեստատուփ կա:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Ռենոյի» բեռնախցիկում հայտնաբերվել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 2 փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 41 փամփուշտ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: