շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը․ ԲԴԽ նախագահ

Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ.

Հարգարժա՛ն դատավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։

Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:

Դիտարկելով անցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝ հարկ է արձանագրել այն հսկայածավալ և գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:

Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ և քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում։

 

  • Կիսվել: