չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկնարկում են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները

Մեկնարկում են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները

Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման համար կարող են դիմում ներկայացնել նաև այն անձինք, ովքեր չեն անցել ուսուցում, սակայն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելն անցել են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում և ունեն դեռևս գործող վկայական ստաժավորում անցած լինելու մասին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 28-ը՝ մինչև ժամը 16:00:

  • Կիսվել: