ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բարձր ենք գնահատում Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը. ԱՆ փոխնախարար

Բարձր ենք գնահատում Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը. ԱՆ փոխնախարար

ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Այս մասին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպժամն ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարգրման և դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման տեսլականին։

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագծին, դրանում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությանը և պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: