երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մեկնարկում է քննչական գործողություններին մասնակցող հոգեբանների որակավորման ստուգման փուլը

Մեկնարկում է քննչական գործողություններին մասնակցող հոգեբանների որակավորման ստուգման փուլը

Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում, որը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին Արդարադատության նախարարությունում։

Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ:

Որակավորումն անցկացվում է գրավոր թեստավորման միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-13:00 և 15:00-17:00:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 12–ը ներառյալ:

  • Կիսվել: