հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք. Գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք. Գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, թմրանյութի իրացման՝ 5, ֆիզիկական ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և ավտոմեքենայի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: