ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 25 մարդ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 25 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության՝ 3, խարդախության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, ավազակության, ֆիզիկական ներգործության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: