երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 5-ական, հոգեկան ներգործության ու կողոպուտի՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2, սպանության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: