ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեղադրյալ ներգրավված անձը Առաքել Մովսիսյանի որդին չէ․ ՔԿ

Մեղադրյալ ներգրավված անձը Առաքել Մովսիսյանի որդին չէ․ ՔԿ

Հարգելի լրագրողներ, հիշյալ գործով մեղադրյալ ներգրավված անձը Առաքել Մովսիսյանի որդին չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ, ՔԿ-ն տարածել էր ստորև նշված հաղորդագրությունը, որը թյուրիմացության մեջ էր գցել որոշ ԶԼՄ-ների։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2019 թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորակոչիկ Դ. Մ.-ն զորակոչի հետ կապված փաստաթղթերը հանձնելու նպատակով ներկայացել է ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատ, որտեղ իր ագրեսիվ պահվածքի համար դիտողության է արժանացել զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի կողմից, որից հետո հասարակական վայր հանդիսացող` ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի վարչական շենքի միջանցքում զորակոչիկը քաղաքացիների ներկայությամբ, աղմկել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի աշխատակիցների հասցեին, ինչից հետո բռունցքով հարվածել է զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի դեմքին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-դ մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու անունը նույնպես է Դավիթ է։

Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

  • Կիսվել: