կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Մեղադրողը պահանջում է Սերժ Սարգսյանից և մյուս մեղադրյալներից շուրջ 4 մլրդ դրամ գումար բռնագանձել

Մեղադրողը պահանջում է Սերժ Սարգսյանից և մյուս մեղադրյալներից շուրջ 4 մլրդ դրամ գումար բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։

Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց դատարանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։ Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։

  • Կիսվել: