կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեղադրանքը շինծու է և անլուրջ, իրավապահները խնդիր են կատարում. Առուշանյան

Մեղադրանքը շինծու է և անլուրջ, իրավապահները խնդիր են կատարում. Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կարծում է, որ իր դեպքում նույնպես դատարանը կկիրառի կալանքը, ինչպես Սյունիքի մարզի մյուս արդեն կալանավորված համայնքապետերի դեպքում: Այս մասին նա ասաց այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի՝ կապված դատարանի որոշման հետ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ՝ նույնը կլինի, էլի, խնդիր են դրել, խնդիր են կատարում՛՛:

Առուշանյանը, խոսելով մեղադրանքի մասին, ասաց որ այն շինծու է եւ անլուրջ, ուղղակի իրավապահները խնդիր են կատարում, իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։

Նշենք, որ դատարանը այս պահին քննում է Գորիսի համայնքապետին կալանավորելու՝ ՀՔԾ–ի միջնորդությունը:

 

  • Կիսվել: