շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք

Մայիսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, շորթման, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելու և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: