երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության մասին տվյալներ էին ստացել։ Հոկտեմբերի 28-ին, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, Երանոս գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել ու կասկածանքով բերման էին ենթարկել Երանոսի 3 բնակչի՝ իրենց մեքենայով հանդերձ։

Նրանցից մեկի՝ 59-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ և մեքենայից հայտնաբերվել են տարբեր քաշով չորացված, մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածներ: Մարտունու քրեական հետախույզները շարունակել են օպերատիվ միջոցառումները։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը ձեռք է բերվել Գավառի մի բնակչից։ Կարճ ժամանակում ճշտվել է իրացնողի ինքնությունն ու բնակության հասցեն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 30-ին խուզարկվել են 66-ամյա տղամարդու՝ Գավառի Բունիաթյան փողոցի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվել են 1 կգ 90 գրամից ավելի կանեփի չորացված, մանրացված զանգվածներ, քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, այդ թվում՝ երկաթյա քամիչ, նոթատետր և թմրայութ փաթեթավորելու համար նախատեսված թղթեր:

Գավառի 66-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: