երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը համարվում է ոչ արդարացնող հիմք:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

  • Կիսվել: