չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երաշխիքների եւ կառուցվածքի զարգացումը. ամփոփիչ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երաշխիքների եւ կառուցվածքի զարգացումը. ամփոփիչ տեսանյութ

Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի Հանրային կապերի բաժնի տարաածած հաղորդագրության մեջ:

՛՛Այդ հարցում կարևոր դեր ունեն  կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատմում է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք պայքարով կայացած այս հաստատության համար:

https://www.youtube.com/watch?v=gaXQCKJ7bOI&t=1s

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ  նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:

Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE

Կանանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3rrSYI9

 Երեխաների իրավունքներ՝ https://bit.ly/3gsr6xp

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3uJEZzQ

Աշխատանքը COVID-19 համավարակի ընթացքում՝ https://bit.ly/3gEZ6H7
՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 

  • Կիսվել: