հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով պաշպանների վերաքննիչ բողոքը:

Պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախատեսվում է նաեւ Մանվել Գրիգորյանի անջատած գործով դատական նիստը: Պաշտպան Արսեն Մկրտչյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ եթե Գրիգորյանի առողջությունը ների, ապա նա կմասնակցի այսօրվա նիստին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, ինչպես նաև՝ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար:

  • Կիսվել: