ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության

Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել նրա առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միությանը» հանձնելու՝ դատարանի որոշման դեմ:

Ինչպես տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից՝ դատարանը, քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

  • Կիսվել: