ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցներից․ հարուցվել է քրեական գործ

Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցներից․ հարուցվել է քրեական գործ

Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2020 թվականի փետրվարի 29-ին՝ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված արդյունքում պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաև՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։ Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, որ, աղբյուրի տեղեկություններով, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով, և Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Խալափյանը իրենց մոտ եղածսուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: