շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում․ ԱԱԾ տնօրենը՝ ընտրակաշառքների քրգործի մասին

Լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում․ ԱԱԾ տնօրենը՝ ընտրակաշառքների քրգործի մասին

Ըտրակաշառքի վերաբերյալ քրեական գործը, որտեղ շոշափվում է նաև Գագիկ Ծառուկայնի անունը, շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

«Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, Քյարամյանը նշեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել այլ նախքննական մարմին. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև  Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործին՝ նշելով, որ մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլևս նախաքննական մարմնի տիրույթում չէ:

  • Կիսվել: