կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
«Շան տղա է ընտրակաշառք բաժանողը». ԱԺ նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց

«Շան տղա է ընտրակաշառք բաժանողը». ԱԺ նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց

Այս պահին ընթանում է է նորընտիր Ազգային ժողովի՝ 9-րդ գումարման խորհրդարանի նիստը:

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, դիմելով ընդդիմությանը, առաջարկել է միասին հանդես գալ քննադատությամբ ընդդեմ ընտրություն կեղծելու:

«Եկեք, էստեղից ասեք՝ ընտրակաշառք բաժանողը շան տղա է»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքերից հետո դահլիճում բարձրացած աղմուկին ի պատասխան՝ Գրիգորյանը նշել է. «Ընտրություն կեղծելն էլ է շանտղություն, հանգիստ, 2-ն էլ շանտղություն է»:

Գրիգորյանը նաև ասել է, թե Ազգային ժողովի առաջ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, որ ժողովրդի մատից փուշ հանվի, ոչ թե ամեն կողմը մյուսին վատաբանի, որ մեկի կողմնակիցները համացանցում իրեն լայքեն, մյուսինը՝ իրեն: Պատգամավորն առաջարկել է վիրավորական, հայհոյախառն արտահայտությունները խոսույթից հանել և բացառել:

 

  • Կիսվել: