Գումար ոչ ոքի չեմ տվել, լավ է՝ ձայնագրությունում չեն ասել՝ միայն ընտրակաշառք է, այլ բանի վրա չծախսեք
Գումար ոչ ոքի չեմ տվել, լավ է՝ ձայնագրությունում չեն ասել՝ միայն ընտրակաշառք է, այլ բանի վրա չծախսեք: Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» կուսկացության անդամ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով իր դեմ մեղադրանքները:
Հիշեցնենք՝ ըստ ՀԿԿ–ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
Ղազինյանը նշում է՝ այս ամենը իշխանության վախերի մասին է.
«Ակնկալիք չունեմ: Չգերագնահատելով իմ անձը՝ այս ամենը ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի»,– հավելել է նա:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում.



