չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ պատասխանել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ իրեն տրված խորհրդին:

Մակունցը նշել է, որ ամենևին չի թերագնահատում Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը,, սակայն հավելել է նաև, որ ՌուբենՄելիքյաննիրավաբանականհանրությաններկայացուցիչներիհետչիկարողքաղաքականպատասխանատվությունկրողկողմլինել։

Լիլիթ Մակունցի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ:

Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։

Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Ոչ»-ի շտաբ չձևավորելուն և ասել, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մասնակցել քարոզարշավին, թե ոչ։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար այս հարցը բոլորովին այլ դաշտում է գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական, քաղաքական իրադարձությանը։ Չնայած, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզ չի իրականացնելու,  այդուհանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզ, այս դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական   պատասխանատվության հարց են»:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, պատասխանելով Մակունցի դիտարկումներին, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ գոյություն ունի «Ոչ»-ի քարոզչական կողմ, շտաբ հասկացությունն այստեղ իրավաբանորեն ճիշտ չէ, շտաբն ընդամենը կազմակերպական կողմ է։

Մելիքյանն ասել է. ««Ոչ»-ի քարոզչական կողմը, որը ներկայացնում ենք մենք, մտադրություն չունենք բառիս բուն իմաստով շտաբներ բացել։ Ինչ վերաբերում է «Այո»-ի քարոզչական կողմին, ապա նրանք հայտարարել են, որ շտաբներ են բացելու։ Ես լավ չեմ  պատկերացնում, թե ինչ նկատի ունի տիկին Մակունցը. եթե նա նկատի ունի շտաբ՝ բառիս դասական իմաստով, ապա «Ոչ»-ի շտաբ, որպես այդպիսին, չկա, գոյություն ունի «Ոչ-ի քարոզչական կողմ, որը ներկայացնում ենք մենք»:

Անդրադառնալով Մակունցի դիտարկմանը, որ իր համար անհասկանալի է, թե ինչու «Ոչ»-ի կողմնակիցները քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են, Ռուբեն Մելիքյանը նրան խորհուրդ է տվել ընթերցել իրենց հայտարարությունը, որտեղ նշված է, թե ինչու են այդ քայլին դիմել, ինչ հանձնառություն են ստանձնում, և ինչ նպատակով:

  • Կիսվել: