կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 21-ին պաշտոնական գրությամբ՝ որպես հաղորդում հանցադործության մասին, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին՝ xosnak.am լրատվականի և նրա կողմից վարվող ֆեյսբուքյան էջում Արցախահայության դեմ ակնհայտ ատելության խոսք տարածելու հարցով։

Հույս ունեմ, որ դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները մասնագիտական համարժեք վերաբերմունք կդրսևորեն և պատշաճ իրավական գնահատական կտրվի այս արգահատելի և, ավաղ, շարունակվող վարքին»,-նշել է նա։

  • Կիսվել: