շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՀԿ-ն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՔՕ-ում

ԼՀԿ-ն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՔՕ-ում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Oրենքի նախագիծը քննարկվել է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է օրենսգրքի 375-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը»:

Նշենք, որ լրամշակելու նպատակով նախագծի քվեարկությունը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է:

  • Կիսվել: